1in.am-ը գրում է.

Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորման գործում իշխանությունների և ընդդիմության միջև միջնորդի դերով կարող է հանդես գալ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Նման առաջարկով է հանդես եկել բունդեստագում Ձախ կուսակցության խմբակցության առաջնորդ Գրեգոր Գիզին: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:

Deutschlandfunk ռադիոկայանի հետ հարցազրույցում նա ասել է, որ միջնորդական գործառույթների իրականացման համար պետք է մարդ, որը լավ կապեր ունի Ռուսաստանի հետ: «Իսկ ինչո՞ւ չառաջարկել Գերհարդ Շրյոդերին»,- ասել է Գրեգոր Գիզին: 

Նրա խոսքով՝ «առանց Մոսկվայի մասնակցության՝ Ուկրաինայում լուծում գտնել չի հաջողվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել