Բարև ձեզ հարգելի ֆուտբոլասերներ, նախապես ասեմ, որ  ամբողջ նյությում բողոքելու եմ իսպանիայի ֆուտբոլի հավաքականից, այնպես-որ ում դա դուր չի գալու` թող չկարդա:Որքան կարելի է նման խաղի շնորհիվ առաջ շարժվել:Պատրաստ եմ ցանկացած ֆուտբոլից հասկացող մարդու հետ վիճել, եթե նա կարողանա ապացուցել, որ իսպանացիների խաղը գրավիչ է:Դեռ 2008-ին նրանց խաղոճը նոր էր, հետաքրքիր էր:Բայց արդեն 2010-ից  սկսվեց էպիդեմիան:Ես այդ ժամանակից ի վեր հիասթափվեցի նրանցից` այսինքն խաղալ զուտ հաղթական հաշվի համար, կամ 1-0 ներով առաջ շարժվելը, կարծում եմ, ոչ մի գրանդ թիմի հարիր չէ, նամանավանդ երբ որ նրանց թիմում խաղում են  Չավին, Ինիեստան, Սիլվան, Ալոնսոն, Տորրեսը, Ֆաբրեգասը և նման դժգույն խաղ:Թե ում ինչ է ուզում ապացուցած լինել Դել Բոսկեն, երբ  խաղադաշտ դուրս չի բերում Ֆերնանդո Տորրեսին, դժվար է հասկանալ:Հա եթե նրանք խաղան հիանալի հարձակվողական ֆուտբոլ և  գոլառատ հանդիպումներ անկացնեն, դա ինչ որ տեղ հասկանալի է, բայց նման խաղի դեպքում առանց Տորրես, նա պարզապես չի խղճում երկրպագուներին:Ժամանակ անց չի հիշվում թե խաղում, որ թիմը ինչպես է խաղացել, միայն հաղթողների անունն է հիշվում, ու չեք կարծում որ անարդար է, եզրափակչում իսպանացիների անունները հիշելը:Չեմ վախենա ասել, որ այս առաջնությունը ևս ապացուցեց, որ Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:Չկարծեք թե Ռեալի երկրպագու եմ` ոչ, ես Մանչեսթեր Յունայդեթի երկրպագու եմ և սիրելի ֆուտբոլիստս Ուեյն Ռունին է, բայց եթե լինենք արդար այս տարի Ռոնալդուն անգերազանցելի է, իր ետևից հավաքականին տանում է, ինչը չէի ասի Մեսսիի մասին:Ինչև է ցանականում եմ, որ գոնե եզրափակչում հաղթի Գերմանիան, չնայած Իտալիանել է արժանի, բայց գերմանացիները այս առաջնությունում ամենագեղեցիկ ֆուտբոլն են խաղում:Դե ինչ սպասենք եզրափակչին և թող հաղթի իրոք արժանավորը

Հ.Գ  Չկարծեք թե ընկել եմ այս համատարած ալիքի մեջ, երբ բոլորը դժգոհում են Իսպանիայից, քավ լիցի, պարզապես անկարող եմ արդեն դիտել նման հակաֆուտբոլ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել