Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի ղեկավարությունն Ուկրաինայի անկարգությունները համարում է պետական հեղաշրջման փորձ: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին: «Նախագահի կարծիքով, Ուկրաինայում տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը ծայրահեղականների վրա է»,- ասել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով, Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում խորհուրդներ տալ Վիկտոր Յանուկովիչին: Միևնույն ժամանակ նա չի հերքել, որ նախագահները փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը զրուցել են հեռախոսով:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/95158
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



