Panorama.am-ը գրում է.
Այսօր տեղի է ունեցել Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Հանձնաժողովի 17-րդ նիստում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների նոր ցանկի նախագիծը, հաղորդում են ԱԱԽ լրատվական ծառայությունից:
Արթուր Բաղդասարյանը նշել է. «Այս նիստը կարևոր է թե քաղաքական և թե բովանդակային առումով: Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններում առկա անկումների, իսկ որոշ հոռետեսներ խոսում են նույնիսկ տապալման մասին: Ես ցանկանում եմ նրանց հիասթափեցնել` Հայաստան-Եվրոմիություն քաղաքական համագործակցությունը շարունակվում է և եվրոպական մեր գործընկերների հետ մենք մշակել ենք շուրջ 180 կետից բաղկացած հավակնոտ գործողությունների մի ծրագիր, որը վերաբերում է 5 առանցքային ուղղություններին` արդարադատություն, ազատություն, անվտանգություն, քաղաքական համագործակցություն, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, ենթակառուցվածքային բարեփոխումներ և բոլոր այս ուղղությունները ներառում են իսկապես լրջագույն փոփոխությունների համալիր մի փաթեթ, որը հնարավորություն կտա տարբեր ուղղություններով առաջընթաց արձանագրել Հայաստանի և Եվրոպական միության անդամ երկրների միջև»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



