Yerevannews.am-ը գրում է.
Այսօր Մոսկվայի «Սպարտակը» մեկնել է Իսպանիա, որտեղ կանցկացնի երրորդ ուսումնամարզական հավաքը: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։ Կայքում նշված է, որ հավաքին կմասնակցեն 25 ֆուտբոլիստներ, որոնց թվում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը։ Նշենք, որ ռուսական ակումբը կանցկացնի երկու ստուգողական հանդիպում՝ փետրվարի 24-ին շվեդական «Յուրգորդենի», իսկ փետրվարի 28-ին՝ Նորվեգիայի չեմպիոն «Ստրյոմսգոդսետի» հետ։
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=21120&l=am/yura+movsisyanvo%D6%82+araz+ozbilisy+meknel+en+ispania
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



