ok-toolsԿրկին կխոսենք ամենաքննարկվող սոցցանցերից մեկի՝ Одноклассники.ru-ի մասին: Ինչպես գիտենք, սոցցանցը իր օգտատերերին անընդհատ ներկայացնում է նոր ծառայություններ և նորություններ, սակայն դեռևս կան այնպիսի ֆունկցիաներ, որոնք հասանելի չեն բոլոր օգտատերերին, մինչդեռ կան հավելվածներ և ծրագրեր, որոնք կտան շատ հնարավորություններ Ձեր էջի ձևավորման համար և ոչ միայն: Ձեզ ենք ներկայացնում OK Tools հավելվածի թարմացված տարբերակը, որը լիովին ադապտացված է Одноклассники կայքի դիզայնի հետ: Հավելվածից օգտվում է մոտ 1.200.000 օգտատեր: OK Tools-ը հնարավորություն է տալիս օգտվել սոցցանցում բացակայող ծառայություններից, ինչպիսիք են՝

1. Բոլոր երգերի ներբեռնում միանգամից

Հավելվածի միջոցով կարող եք ներբեռնել երգերը՝ և՛ ամողջական ալբոմով, և՛ նշելով այն երգերը, որոնք ցանկանում եք ներբեռնել:

2. Բազմաթիվ ստատուսներից արագ որոնման և տեղադրման հնարավորություն

Հավելվածն իր մեջ պարունակում է բազմաթիվ ստատուսներ և շնորհավորանքներ՝ տարբեր առիթների համար: Բացի այդ, Ձեր էջում կարող եք տեղադրել նաև ուրիշների ստատուսները՝ պարզապես սեղմելով «Установить себе» կոճակը:

3. Անձնական էջի ձևավորում Ձեր իսկ նկարներով

Հավելվածը իր մեջ պարունակում է ստանդարտ թեմաներից դուրս բազմաթիվ անձնական էջի այլ ձևավորման թեմաներ: Բացի այդ, հնարավորություն է տալիս ստեղծել Ձեր անձնական թեման, որի համար անհրաժեշտ է ընդամենը սեղմել «Создать тему. կոճակը: Որպես ֆոնային նկար կարող եք օգտագործել Ձեր անձնական լուսանկարները:

4. Ֆայլերի ուղարկում հաղորդագրության միջոցով

Հավելվածը տեղադրելուց հետո հաղորդագրության պատուհանում, բացի ստանդարտ երեք կոճակներից, կավելանան ևս երկուսը, որոնցից մեկը ֆայլեր ուղարկելու համար նախատեսված կոճակն է:

Վարդան Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել