Արդեն այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը, ըստ որի` 1974 թ. ծնվածներից սկսած, ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր բաղադրիչով կենսաթոշակային միջոցներ կուտակելուն: Մյուս կողմից եթե նայելու լինենք, ապա հարց է առաջանում, որով դիմում եմ «Մեծարգո» կառավարությանը. «Այդ ինպե՞ս է լինում, որ Ձեր իսկ որակավորմամբ «այս կատարայալ մշակում անցացած ու անգերազանցելի ծրագիրը » երբ դեռ փորձարկման ՝ «կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ», փուլում էր դրան միացան, Ձեր իսկ տվայալնեով 3-4 հոգի»: Վերջերս հրավիրված մամուլի ասուլիսներց մեկի ընթացքում էլ «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը հարցրեց կառավարությանն ու նախագահին, թե եթե սա այդքան ոգևորիչ ներդրում է, ինչո՞ւ կամավորության սկզբունքի ժամանակ իրնեք կամ իրենց մտերիմները չներգրավվեցին այս համակարգում: Երկար-բարակ չխոսելու և համակարգի քննարկման սիրողական մակարդակից անցնելով մասնագիտական տիրույթ ընդհամենը մեջբերեմ տնտեսագետ Սամվել Ավագյանի վերջերս տված հարացազրույցից մի հատաված՝ որում մասնագետը հստակ մատնանաշում է համակարգի բացասական կողմերը. «Համակարգը ռիսկային է, պահանջում է տնտեսական ու քաղաքական կայունություներկարատև շրջան: Դրան գումարած նաև ցածր եկամուտ ունեցողները չեն շահում, քանի որ նրանց թոշակը միևնույն է՝ ցածր կստացվի: Կարևոր հանագամանք է նաև հղիների հարցը. տուժում են հղիները, հղիության նպաստից մասհանում չի արվում, դրանք կորցրած ժամանակներ են կենսաթոշակի առումով: Բացթողումների շարքում էական է նաև մարդկանց եկամտի փաստացի զգալի նվազումը, ինչը սոցիալական խնդիրներ է հարուցում» : Իսկ այսքանից հետո, դե արի ու մի ասա.«Դուք մեր մասին մի մտածեք, Ձեր տված գրոշներն էլ Ձեզ պահեք մեր «շատ սիրելի կառավարություն» : Եթե անփորձ ու երիտասարդ կարողանում ենք գոյատևել, արդեն հասուն ու փորձառու հաստատ առանց Ձեր ողորմության էլ կապրենք» …
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել