Առավոտյան Մայդանի ուղիղ եթերից լսեցի բորբոքված ելույթ. «Դուք, անբարոյականի զավակներ եք, դուք դեռ չգիտեք ձեր գլխի գալիքը, դուք մարդասպաններ եք: Իմ ընկերներ ու բարեկամները ռեգիոններից գալիս են Կիև: 200 հոգի: Այո, 200 հոգի, բայց ոչ թե հասարակ 200 հոգի, այլ սկինհեդներ: Նրանք գալիս են Ձեզ սպանելու»: Մոտավոր սենց, քֆուրները մեղմած:
Իսկ մի քիչ առաջ էլ այսպիսի լուր կարդացի. «Министр обороны Лебедев только отдал приказ отправить в Киев 25-ю отдельную Днепропетровскую воздушно-десантную бригаду. »
Կից նյութն` այստեղ
-Պիտի երթան առա՜ջ հիմա, պիտի առնեն քաղաքը մեծ,
Պիտի թափե՛ն նրա վրա հազարամյա մաղձը իրենց։
Քանդե՜ն պիտի ու ավերեն, տեղը փոշի՜ պիտի փռեն -
Հազարամյա քաղաքը այդ քանդե՜ն պիտի ու ավերեն։-
Այրե՜ն պիտի, խելագարված պիտի պարե՜ն հրդեհներում
Ու կարմրավառ կրակ ու կայծ պիտի փռեն երկրի հեռուն։-
Ու մնացած մոխիրը ձիգ պիտի այրե՜ն նրանք նորից,
Որ կյանքը հին, որպես փյունիկ, չբարձրանա՜ մոխիրներից...
Քամո՜ւն տալով մոխիրը այն, որ տանի ու ետ չբերի -
Դեպի հեռո՜ւն պիտի երթան դեռ չծնված արևների...