Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի կարգավորման աշխատանքային խմբի ներկայացուցիչները զանգվածային անկարգությունների մասնակիցներին կոչ են արել հանձնել զենքը և ազատել գրաված շենքերը, հակառակ դեպքում նրանք «խստորեն կպատժվեն օրենքով»:

«Պահանջում ենք անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները, հանձնվել իրավապահ մարմինների աշխատակիցներին, ազատել բոլոր գրաված շենքերը և տրանսպորտային հաղորդակցուղիները»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարության նիստը կկայանա այսօր` փակ ռեժիմով, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին այնտեղ չեն թողնի:

Աշխարհի քաղաքական գործիչներն արտահայտվել են երկուստեք ուժի կիրառման դեմ և ընդդիմության առաջնորդներին և իշխանության ղեկավարներին կոչ են արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը: ԱՄՆ-ն և Գերմանիան հայտարարել են, որ չեն բացառում պատժամիջոցների կիրառումն իրադրության հետագա սրման դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել