Panorama.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կոչ է արել ընդդիմությանը փոխզիջման գնալ հանուն երկրի ապագայի: Նախագահ Յանուկովիչի` ազգաբնակչությանն ուղղված ուղերձն հրապարակվել է այսօր առավոտյան նախագաի կայքէջում:
«Լենտա.ռու» կայքի հաղորդմամբ, նախագահի ելույթն առաջին հրապարակավ արձագանքն է փետրվարի 18-ից Կիևում սկսված բախումներից ի վեր:
«Այո՛, մենք այլևս հետ չենք բերի զոհվածնեին: Այո՛, մենք արդեն բավականին թանկ ենք վճարել այն մարդկանց հավակնությունների համար, ովքեր ձգտում են իշխանության գալ: Բայց որպեսզի այդ գինն ավելին չլինի, կոչ եմ անում սթափվել: Պետք է նստել բանակցային սեղանի շուրջ և փրկել Ուկրաինան: Գալիք սերունդները մեզ չեն ների, եթե մենք քանդենք նրանց պատկանող այս պետությունը»,- ասված է Յանուկովիչի ուղերձում:
Նախագահը Կիևում տեղի ունեցած բախումների պատասխանատվությունը դրել է ընդդիմության առաջնորդների վրա. «Ընդդիմության առաջնորդները անտեսում են ժողովրդավարության հիմնական սկզբունքը՝ իշխանություն ձեռք են բերում ոչ թե փողոցներում ու հրապարակներում, այլ միայն ընտրատեղամասերում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



