Lurer.com-ը գրում է.

Կիևի ուժայինները շրջափակման մեջ են վերցնում Մայդանը՝ գրոհելով Միխայլովի հրապարակի կողմից: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

Այս պահի դրությամբ` դեպի Մայդան կարելի է շարժվել միայն Բեսսարաբի հրապարակի կողմից:

«Բերկուտի հատուկ գործողությունների արդյունքում այրվում են արհիմությունների տունը, ցուցարարները մտնում են շենքի ներսը և վերջին հարկերից փրկում են մարդկանց: Կատաղի պայքար է գնում, երկու կողմն էլ հավատում է, որ ինքը պետք է հաղթի: Մահվան վախը խոնարհվել է՝ իր տեղը զիջելով կատաղությանն ու պայքարին»,-այս մասին ֆեսբուքյան էջում գրում է ականատես-ակտիվիստներից մեկը:

Ըստ Ուկրաինայի ՆԳՆ-ի` ժամանակավոր հաշտությունը խախտել են ակտիվիստները, ովքեր ներխուժել են Կիևի կենտրոնում գտնվող շինություններ, այրել մեքենաների անվադողեր, քարեր ու Մոլոտովյան կոկտեյլներ նետել մեքենաների ու ոստիկանների ուղղությամբ։ Ըստ իրավապահների՝ ընդդիմադիրներն առաջինն են կիրառել զենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել