Միակ բանը, որում մեր իշխանություններն ու քաղաքական վերնախավը իրոք մեծ, ես անգամ կասեի անզուգական բարձունքների է հասել, դա ամեն լավը պղծելու ու ոտնատակ տալու ունակությունն է:
Դրա վերջին արտացոլումը հենց ԵԿՄ հանրագումարն էր, որի առանցքային միտքը այն էր, որ այսօր այլևս այդ վերջին տաբուն էլ չկա ու կարելի է ոտնատակ տալ իսկական կռվողներին, արհամարհել, վիրավորել, սովամահ անել, իսկ վերջին տականքին էլ կարելի ա դարձնել պատերազմի մասնակից ու վարչության անդամ:
Ասա տուններդ շինվի, այ անաստվածներ, 20 տարի ա ազատամարտիկներին գրոշներ եք տալիս, էդ մի կերպ մարսել ա ժողովուրդը, որովհետև դրան սովոր ա, բայց հանուն ի՞նչ վեհ նպատակների եք Լիսկային ու Լֆիկին Երկրապահում պահում հերիք չէ, մի բան էլ վարչություն մտցնում: Էդ դրա վրա էլ ախր կանգ չեք առնում, բոլոր կիսագրագետ բաշիբոզուկները, ինչպիսիք են նույն Մանվելը, կամ էն խոզակերպ Շմայսը, միաբերան սկսում են դուրս տալ, թե ինչ քաջարի մարտիկ է եղել կրետինիզմի զոհ Լֆիկը ու ինչ փառահեղ օպերացիաներ է իրականացրել կնոջ փեշի տակ պախկվող Լիսկան:
Ամեն ինչն են այ սենց պղծում ու անում են դա այնքան հիմնովին, որ մարդ ակամայից սկսում ա զզվել էս պետությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել