Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 19-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում BMW մակնիշի 13 AP 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի պողոտայում Մեծ Անիվ խանութի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել շինության պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել են:
Մահացածների դիերը ավտոմեքենայից դուրս բերելու համարար ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները, հրշեջ փրկարարների հետ, 2 ժամից ավելի հատուկ տեխնիկայի գործադրմամբ են կարողացել դուրս բերել: Վթարի վայր են ժամանել Երանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, ով իրավիճակի մասին հեռախոսով տեղեկություններ էր հաղորդում ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանին:







Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



