Խաղաղություն ամենքին...
Երեկվա դարակազմիկ իրադարձությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը, բոլորին ապացուցեց, որ ինքն է «Ժառանգություն» կուսակցության նախագահը: Նրա մասնակցությունը ասմունքի երեկոյին լավ հետք էր թողել նրա վրա, խոսքը պոետիկ էր, տեղ-տեղ հուզիչ էր, բայց ընդհանուր առմամբ նոր բառերով հնի կրկնությունն էր: Մինչև գարուն Բադասխան տվող չի լինի, այ դրանից հետո տենանք ոնց կլինի:
Պ.Հայրիկյանի հանրահավաքները չես կարող հանրահավաք անվանել, իրանք-իրանցով հավաքվել էին էլի, Օպերայի բակում, ինչ-որ բաներ էին քննարկում, դե մեր բակի պապաիկներն էլ են այդպես. հավաքվում են ինչ-որ տեղ ու սկսում են Հայաստանի քաղաքականությունից խոսել, իրանք իրար մեջ կռվում են ու գնում են տներով:
Մշտադիտարկողերը եկել էին Հայաստան, մշտադիտարկեցին, լուրջ դեմքով խոսեցին ու գնացին: Իրանց գալուց մենք օգուտ չունենք, մենակ վնաս են տալիս, գալիս հայկական կոնյակը խմում են, հայկական մաքուր օդը շնչում են, հետո ամենագետի տեղն են դնում իրենց ու թողնում հեռանում են: Բա մենք էլ վերջին հաշվով գիժ ենք էլի, որ հայտարարում ենք կրակոցների մասին, ի՞նչ կրակոց, ի՞նչ բան, մեր ու ազերաստների սահմանին վարդերի այգի ա, իսկ մենք դա չենք տեսնում:
Երեկ Ուկրաինայում քաոսային իրավիճակ էր: Բանն այնտեղ է հասել, որ արդեն ընդդիմության մեջ իրար չեն հասկանում, կառավարությունը ընդհանրապես ձայն չի հանում և միայն տեղակալների մակարդակով հայտարարություններ են հնչում: Հանգստություն Ուկրաինայի ժողովրդին, իսկ այս առավոտ այն մարդկանց հոգիներին Աստված պահապան, ովքեր չտեսան այսօրվա լույսը:



