Բոլոր կայքերը, լրատվամիջոցները հերթով վրդովմունքախառն տեղադրեցին Սեյրան Սարոյանի կողմից ինչ-որ ռաբիս երգչի սեղանի տակ մտցնելու և հաչացնելու լուրը: Դատափետեցին, անիծեցին, հայհոյեցին, քննադատեցին Սեյրան Սարոյանին…
Լա’վ, համաձայն եմ, սակայն ո՞վ է նման իրավիճակում ճիվաղը. նա՞, ով պահանջում է հաչալ, թե նա, ով վախից շալվարը լցրած, տղամարդկությունը մոռացած, կրտած անասունի, տուզիկի նման մտնում է սեղանի տակ ու սկսում հաչալ...
Հասարակության թերմացքները հենց այդ տուզիկներն են, այդ խավարասերները, քամելիոնները, շակալները, բանսարկուները, բամբասկոտները, խառնակիչները, խոսք տանող-բերողները, փռշտոցից տակները լցնողները…
Դրանք մարդկային տեսա՞կ են, չէ, ի՞նչ մարդկային...Դրանք անասունից «բեթար» արարածներ են…
Շան նման հաչալ, չի նշանակում նույնիսկ շուն լինել: Շունը գոնե շուն է`հավատարիմ, նվիրված, պիտանի կենդանի…Իսկ նման հաչոցի մասնագետներին ուղղակի պետք է ոտքով տրորել, ինչպես խավարասերներին…



