Ծնվել է 1900 թվականին, Կ. Պոլսում: Դեռևս երիտասարդ տարիքում կամավոր կերպով ներգրավվել է Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքական ղեկավարների ահաբեկման «Նեմեսիս» գործողությանը։ Քսանմեկ տարեկան հասակում Հռոմում գնդակահարել է 1915 թ. Օսմանյան կայսրության մեծ վեզիր (կառավարության ղեկավար) Սայիդ Հալիմին, մեկ տարի անց՝ 1922 թ. ապրիլի 17-ին Բեռլինում Արամ Երկանյանի հետ՝ Բեհաեդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին։ Երեքն էլ հայերի ցեղասպանության հանցագործներից էին: 
1923 թ. հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղ ապրել ու գործել է մինչև մահը՝ 1973 թվականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել