«Այս ամիս ՀՀ քաղաքացիները կրկին տհաճ անակնկալ ապրեցին՝ ստանալով այս տարվա հունվար ամսին սպառած էլեկտրաէներգիայի հաշիվները։ Դրանցում արտացոլված գումարն աննախադեպ մեծ է ստացած հաշիվներից դժգոհ են թերևս բոլորը։

Ըստ «ՀԷՑ»–ից մեզ տրամադրած պաշտոնական տեղեկատվության, այս տարվա հունվարին ՀՀ բնակչությունը սպառել է 359 մլն կվտ ժամ էլէներգիա, ինչն անցած տարվա հունվարի ցուցանիշից մեծ է ընդամենը 10 տոկոսով։ Բայց դրա դիմաց բնակչությունը վճարել է 13 մլրդ դրամ, ինչը անցած հունվարի ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսով։ Յուրաքանչյուր ընտանիք այս տարվա հունվարին անցածի համեմատ ավել է վճարել միջինը 5 հազար դրամ։ Ավելացնենք, որ 2010 թվականի հունվարի համեմատ, այս տարի բնակչությունը ուղիղ երկու անգամ ավելի շատ է վճարել սպառած էլէներգիայի դիմաց»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել