«Զինծառայող Մհեր Խլղաթյանի ծեծի գործով նշանակված ծառայողական քննությունը ավարտվել է։ Ըստ մեր տեղեկությունների, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով քննության արդյունքներով նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարին, խիստ նկատողություն՝ զորամասի մարտական պատրաստության գծով հրամանատարի տեղակալին։

Ըստ այդ նույն տեղեկությունների, պաշտպանության նախարարի մեկ այլ հրամանով էլ պաշտոնից ազատվել է զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը, ով, ի դեպ, սույն գործով կալանավորված է և մեղադրվում է Մհեր Խլղաթյանին ծեծելու մեջ։

Հունվարի 20-ին, հիվանդությունից (մենինգիտ) մահացած Էդիկ Շահնազարյանի մահվան փաստով նշանակված ծառայողական քննությունը ևս ավարտվել է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարին, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալին։

Ըստ այդմ, ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հրամանով հայտարարվել է խիստ նկատողություն զորամասի շտաբի պետին, հրամանատարի սոցիալ-իրավական գծով օգնականին, գումարտակի հրամանատարին։

Մեր տեղեկությունների համաձայն, սույն գործով բուժծառայության պետի պաշտոնը իջեցվել է, իսկ զորամասի բուժկետի պետը ազատվել է աշխատանքից։

Կրկին հիվանդության պատճառով մահացած զինծառայող Հայկ Մակարյանի մահվան փաստով նշանակված ծառայողական քննության արդյունքներով էլ նկատողություն է հայտարարվել զորամասի բժշկական ծառայության պետին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել