«6 ամիս Աժ նախագահ աշխատած Սամվել Նիկոյանը, որ հիմա հասարակ պատգամավոր է, հասցրել է լուրջ ունեցվածք կուտակել, նրա բանկային հաշվին կա 5 մլն դրամ և 69 հազար դոլար: Այս մասին նշված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովներ ներկայացրած հայտարարագրում։

Ի դեպ, Նիկոյանի որդին՝ Վարդանը, որն աշխատում է վարչապետի օգնական, իր հաշվին հայտարարագրել է մոտ 5 հազար ԱՄՆ դոլար և 14 հազար 560 եվրո։ Նիկոյանի դուստրերը ևս իրենց հաշիվներին ունեն ամենաքիչը 10 հազար դոլար կամ եվրո»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել