«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության այս տարվա գնումների պլանը բավական հարուստ է։ Պարզվում է՝ այս նախարարությունը 2014թ. գնելու է միանգամից 1000 հատ պետհամարանիշ՝ այդ նպատակով ծախսելով 3.5 մլն դրամ։ 1.3 մլն դրամ էլ ԳՆ-ն ծախսելու է ավտոմեքենաների անիվներ կամ այլ պարագաներ գնելու համար, իսկ 900 հազար դրամի էլ ավտոմեքենաներ կվերանորոգեն։

Թե ինչու է նախարարությունը որոշել այդքան շատ համարանիշ գնել, մնում է միայն ենթադրել։ Համենայնդեպս, միանգամից 1000 հատ պետհամարանիշ գնելը, այնուամենայնիվ, անհասկանալի է։ Արդյո՞ք գյուղատնտեսության նախարարության մեքենաները մինչև հիմա առանց համարների են, հազիվ թե»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել