«Հրապարակը» գրում է.

«Եվրոպան ոչ մի կերպ բաց չի թողնում Հայաստանի օձիքը: Ապրիլին արեւմտյան ներդրողների մասնակցությամբ սպասվում է տնտեսական կոնֆերանս, իսկ երեկ Հայաստանում էր բրիտանական միջխորհրդարանական պատվիրակությունը, որը մինչ այդ այցելել էր Ղարաբաղ` համալրելով ադրբեջանական «սեւ ցուցակը»: 

Ի դեպ, երեկ այս խումբը հանդիպել է նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների: Վերջիններս խրոխտ ելույթ են ունեցել՝ քննադատելով ՀՀ իշխանություններին եւ Հայաստանի վիճակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել