Գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրան Սարոյանը գրեթե միշտ լինում են հասարակության ուշադրության կենտրոնում: Նրանց արած ցանկացած քայլ քննարկվում է: Slaq.am-ը համեմատության կարգով Ձեզ է ներկայացնում խորհրդարանում նրանց գործունեությունն ու հարստությունը: Մշտապես միմյանց հետ լինող այս 2 պատգամավորները որքանով են նման ու տարբեր: Այսպիսով` խորհրդարանում նրանց գործունեությունը, ինչպես ժողովորդն է ասում` մազը միջից կիսված է: Նրանք երկուսն էլ չեն բացակայել ԱԺ նիստերից, չունեն չքվեարկած օրինագծեր, ոչ մի անգամ ձեռնպահ չեն քվերակել, կողմ են քվեարկել 2 ական, իսկ դեմ` 1 ական անգամ: Եթե համեմատենք պատգամավորների ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերի «Տարեկան եկամուտ» և «Դրամական միջոցներ» բաժիններում նշված ցուցանիշները, ապա Սեդրակ Սարոյանի ունեցվածքն անհամեմատ ավելին է, քան Մանվել Գրիգորյանինը: Մանվել Գրիգորյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 2 բնակելի տուն` 1422.9 քմ մակերեսով: Հայտարարագրել է 3 հողատարածք` 28.03 հա ընդհանուր տարածքով, իսկ Սեդրակ Սարոյանը` հայտարարագրել է 16 անշարժ գույք. 6 բնակելի` 2796.55 քմ ընդհանուր մակերեսով, և 10 հողամաս` 2.2686 հա տարածքով: Պատգամավորն անշարժ գույք ունի Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում, ոչ գյուղատնտեսական նշանակության 2 հողատարածք` Ազատության պողոտայում: Գեներալ Մանվելը ունի 2 ավտոմեքենա (Ֆորդ էկոնոլին և ԳԱԶ-12), իսկ գեներալ Սեյրանը` հայտարարագրել է միայն 1 ՀԱՄՄԵՐ-H2 մակնիշի մեքենա: Մանվել Գրիգորյանի հաշվետու տարվա եկամուտը 147 մլն 995 հազ. 510 դրամ (զինվորական թոշակ, շահաբաժին) է, իսկ Սեդրակ Սարոյանինի տարեկան եկամուտը հաշվետու տարում կազմել է 1 մլրդ 611 մլն 924 հազար 442 դրամ, որից պատգամավորի աշխատավարձը` 3 մլն 78 հազար 210 դրամ, մնացածը ` եկամուտ գույքի օտարումից ու փոխառություններից: Մանվել Գրիգորյանի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 3 մլն 900 հազ. դրամ է, իսկ Սեդրակ Սարոյանն ունեցել է 47 մլն ՀՀ դրամ և 884 ԱՄՆ դոլար: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Մանվել Գրիգորյանն ունեցել է 47 մլն ՀՀ դրամ և 884 ԱՄՆ դոլար, իսկ Սեդրակ Սարոյանը 47 մլն ՀՀ դրամ և 884 ԱՄՆ դոլար:
Slaq.am-ը գրում է.
Մանվել Գրիգորյանն ունի 100% բաժնետոմս «Կուարլինի» ՍՊԸ-ում: Իսկ Սեդրակ Սարոոյանը` 33% ներդրում «Սարկոպ» հայ-ռուսական ՍՊԸ-ում:



