Life.panorama.am-ը գրում է.
Ամերիկացի լրագրող Քրիս Բութը և լուսանկարիչ Ջեյմս Մոլիսոնը շրջել են ողջ աշխարհում և լուսանկարել են տարբեր երկրների երեխաներին և նրանց ննջարանները: Նկարները ներկայացվել են «Մանկական քուն» անունով գրքում: Աշխարհի տարբեր երկրների երեխաների և նրանց ննջարանների տարբերությունը ցնցող էր: Հեղինակների գլխավոր նպատակն է հանրության ուշադրությունը կենտրոնացնել աշխարհի անհավասարության խնդրին:
1. Լամին. 12 տարեկան է, բնակվում է Սենեգալում:
![]()
Լամինը սովորում է տղաների մահմեդական դպրոցում: Սենյակը կիսում է մի քանի այլ տղաների հետ: Այստեղ սովորական մահճակալներ են, որոնց որոշ ոտքերի փոխարեն աղյուսներ են տեղադրված: Երեխաներն արթնանում են առավոտյան ժամը 6-ին և ֆերմայում հողագործություն են սովորում: Երեկոյան տղաները Ղուրան են ուսումնասիրում: Ազատ ժամանակ ֆուտբոլ են խաղում:
2. Ցվիկա. 9 տարեկան է, բնակվում է հրեական Բեյտար քաղաքում:
![]()
Սա 36 հազար բնակչությամբ փակ համայնք է: Աստեղ չկա հեռուստացույց, չկան թերթեր: Ցվիկին իր սենյակը կիսում է քրոջ և եղբոր հետ: Տղային ամեն օր մեքենայով դպրոց են տանում, որտեղ ողջ ժամանակն անցկացնում են գրադարանում սուրբ ձեռագրերի ընթերցանությամբ: Սիրում է համակարգչով կրոնական խաղեր խաղալ: Երազում է ռաբբի դառնալ: Սիրում է շնիցել և չիփս ուտել:
3. Ջեմի. 9 տարեկան է, բնակվում է նյույորքյան շքեղ պենտհաուսում՝ ծնողների, քրոջ և եղբոր հետ:
![]()
Հաճախում է հեղինակավոր դպրոց, լավ է սովորում: Զբաղվում է ձյուդոյով և լողավազան է հաճախում: Երազում է հոր նման փաստաբան դառնալ:
4. Ինդիրա. 7 տարեկան է, բնակվում է Նեպալի մայրաքաղաք
![]()
Կատմանդուից ոչ հեռու՝ ծնողների, քրոջ և եղբոր հետ: Ողջ ընտանիքը բնակվում է մի փոքր սենյակում, որտեղ ընդամենը մեկ մահճակալ կա: Աղջիկը և ողջ ընտանիքն աշխատում են գրանիտի հանքում: Սիրած ուտելիքը սովորական լապշան է:
5. Կայա. 4 տարեկան է, բնակվում է Տոկիոյի ոչ մեծ բնակարանում:
![]()
Նրա սենյակում անհամար խաղալիքներ կան: Աղջիկն ավելի քան 30 զգեստ և շատ կոշիկներ ունի: Սիրում է միս, կարտոֆիլ, ելակ և դեղձ ուտել: Կայան երազում է մուլտիպլիկատոր դառնալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ