374300_580115958689247_203546180_nFootsport.am-ը գրում է.

Փետրվարի 25-ին մեկնարկելիք բռնցքամարտի Հայաստանի առաջնության նախաշեմին զրուցեցինք մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, ազգային ժողովի պատգամավոր Արթուր Գևորգյանի հետ:

Ամառային երկու օլիմպիական խաղերի մասնակիցը ( 1996 թ, Ատլանտա,  5-ր տեղ, 2000 թ, Սիդնեյ), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն ու երկու տարի իրեն պրոֆեսիոնալ ռինգում հիանալի դրսևորած նախկին բռնցքամարտիկը խոսեց նաև տարվա կարևոր ստուգատեսների ու հայկական բռնցքամարտում սպասվելիք հիմնավոր փոփոխությունների մասին:

-Պարոն Գևորգյան, Ձեր գալուստը նշանավորվեց առաջին հերթին մարզչական կազմի գրեթե ամբողջովին փոփոխությամբ: Ինչը՞ Ձեզ դրդեց նման քայլի:

-Իմ նպատակն է հայկական բռնցքամարտում գլոբալ փոփոխություններ կատարել: Դա է պահանջում ժամանակը: Այժմ մենք 10 տարի հետ ենք ընկել մարզաձևի զարգացած երկրներից: Ավելին՝ մենք հեռացել ենք մեր արմատներից:

-Նկատի ունեք աշխարհին շատ ծանոթ հայկական խաղակցական ոճը՞:

-Այո:

-Այդ դեպքում՝ Դավիթ Թորոսյանը, որպես հավաքականի գլխավոր մարզիչ, որքանո՞վ է բավարարում Ձեր պահանջներին:

-Լիովին: Նա շատ ժամանակակից մտածելակերպ ունի՝ զինված է մարզման նորագույն մեթոդների ու միջոցների գիտելիքներով:

-Մարզչական փոփոխություններից զերծ էին մնացել միայն պատանիների մարզիչ Արման Հարությունյանն ու կանանց հավաքականի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը: Սակայն վերջերս պաշտոնանկ արվեց նաև Մեհրաբյանը: Ո՞րն է պատճառը:

-Պարզապես նպատակահարմար չէ, ունենալով ընդամենը 9 աղջիկ բռնցքամարտիկ՝ պահել հավաքական: Նրանք կմարզվեն իրենց մարզիչների մոտ: Իսկ երբ մենք ունենանք 40-50 մարզվող, այդ ժամանակ նոր կմտածենք առանձին հավաքական ստեղծելու մասին: Այժմ մեր ուժեղագույն աղջիկները կպարապեն տղաների հետ, ինչը որ արվում է ամբողջ աշխարհում:

-Որը, կարծում եմ՝ ավելի կուժեղացնի մեր աղջիկներին:

-Իհարկե:

-Մանկապատանեկան բռնցքամարտի մասին ի՞նչ կասեք, մակարդակը ձեզ բավարարում է:

-Այստեղ նույնպես պետք է մարզման մոտեցումները փոխվեն: Սակայն շատ դժվար է տարիներով աշխատած մարզչին ասել, որ փոխի մարզման մեթոդները: Բայց մեր մարզիչները ունեն երկու ընտրություն՝ կամ ընդունեն խաղի նոր կանոնները, կամ ես նրանցից կազատվեմ: Այժմ հավաքական գալիս են այնպիսի բռնցքամարտիկներ, որոնք նույնիսկ ճիշտ կեցվածքի խնդիր ունեն: Նորից կրկնեմ՝ մենք հեռացել ենք մեր խաղային ոճից. այժմ մեր բռնցքամարտիկները կռիվ են անում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել