Կարևոր է իմանալ, որ վարչական մարմինների հետ հարաբերություններում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Բացի այս, վարչական մարմիններին արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով: Այլ կերպ՝ անհիմն են բոլոր այն լրացուցիչ տվյալներ (փաստաթղթեր և այլն) պահանջելը, որոնք պետք է հաստատեն, որ արդեն ներկայացված տվյալները ճիշտ են, եթե նման պահանջը նախատեսված չէ օրենքով:
Այն դեպքերում, երբ վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա վարչական մարմինն է պարտավոր ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:
Միաժամանակ՝ անձինք պատասխանատվություն են կրում վարչական մարմիններին կեղծ տվյալներ, տեղեկություններ ներկայացնելու համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված. ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.babayan.cc/posts/10200644987805466?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել