Panorama.am-ը գրում է.
Այսօր 56 տարեկան հասակում մահացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ Վահագն Վաչագանի Թևանյանը: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Վահագն Թևանյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 17:00-ին, Շահումյանի եկեղեցում /Մալաթիա համայնք/, վերջին հրաժեշտը` փետրվարի 21-ին, ժամը՝ 12:00-ից–14:00-ն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքից:
Վահագն Թևանյանը ծնվել է 1958 թ. ապրիլի 20-ին, Երևան քաղաքում: 1977 թ. ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական տեխնիկումը, ապա 1983-ին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի բեմանկարչության բաժինը:
1981-83 թթ. Վահագն Թևանյանը աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես նկարիչ-բեմադրող, իսկ 1984-90 թվականներին` Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: 1990 թ. վերադարձել է Մայր թատրոն, որտեղ և աշխատում էր մինչ օրս: 2009 թ. Վ. Թևանյանը աշխատում էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես գլխավոր նկարիչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



