1in.am-ը գրում է.

2002-ին պրոֆեսոր Գերո Միզենբոքն առաջին անգամ ձևավորել է այն մեթոդի սկզբունքները, որոնք թույլ կտան լույսն օգտագործել նյարդային բջիջները վերահսկելու համար: Իսկ 2010-ին Կարլ Դայսերոթը նկարագրեց օպտոգենետիկայի տեխնոլոգիան, որը գիտական աշխարհում մեծ աղմուկ բարձրացրեց:

Ճանճերի և մկների վրա փորձարկված մեթոդի էությունն այն է, որ վիրուսների օգնությամբ կենդանիների նեյրոններում կանաչ ջրիմուռից ստացված ռոդոպսինի սպիտակուցի գեն են ներկարկել: Սպիտակուցները տեղադրել են մեմբրանում և կապույտ լույսով լուսավորվելիս բջիջներից, այսպես ասած, «ներս են անցել» դրական լիցքավորված իոնները` դրանով էլ ակտիվացնելով առանձին նյարդային շղթաները:

Գիտնականների հետազոտության առաջին արդյունքները հրապարակվել են Nature Biotechnology ամսագրում:

Այդ նույն վիրուսների օգնությամբ նրանք լուսազգայուն սպիտակուցները տեղադրել են մկների նյարդային վերջույթներում, ապա բոլոր կենդանիներին դրել են թափանցիկ տարայի մեջ: Երբ գիտնականները տարայի թափանցիկ հատակի միջոցով լուսավորել են նրանց կապույտ լույսով` նրանք ցավին արձագանքել են, իսկ ահա դեղին լույսը արգելափակել է ցավային զգացողությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել