1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում հաղթողի գլխավոր ֆավորիտը մրցաշարի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն է:
« «Բավարիա»-ն ցուցադրում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլը, նրանք խաղում են որպես մեկ ամբողջություն:
Նրանք Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ֆավորիտներն են 3 պատճառներով: Առաջին հերթին, նրանք հիանալի թիմ ու մարզիչ ունեն, ով գիտե, թե ինչպես հաղթել այս մրցաշարում: Երկրորդը` ակումբը մրցաշարի գործող գավաթակիրն է: Երրորդը` նրանք փաստացի արդեն դարձել են Գերմանիայի ընթացիկ առաջնության հաղթող և հնարավորություն ունեն բոլոր ուժերը կենտրոնացնել Չեմպիոնների լիգայում: Վերջինը, կարծում եմ, կարևորագույն գործոնն է»,- ասել է իտալացի մասնագետը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/sport_ssfootball_251971.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել