1in.am-ը գրում է.
Իրաքում ահաբեկչությունների շարքի հետևանքով 49 մարդ է զոհվել, տասնյակները տուժել են: Այս մասին գրում է ITAR-TASS-ը`վկայակոչելով ոստիկանությանը:
Երեքշաբթի օրը Իրաքում առնվազն 8 ավտոմեքենա է պայթեցվել: Ահաբեկչությունները տեղի են ունեցել ինչպես Բաղդադում, այնպես էլ Բաբիլ և Դիալա գավառներում:
Միայն երկրի մայրաքաղաքում հիմնականում շիաներով բնակեցված շրջաններում 14 մարդ է զոհվել:
Երկուշաբթի օրը Բաղդադում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 23 մարդ:
Բացի այդ, Իրաքի արևմուտքում փետրվարի 17-ին սունիների առաջնորդներից Ահմեդ Աբու Ռիշիի տան մոտ պայթյուն է կազմակերպվել: Պայթել է ականապատ ավտոմեքենան: Զոհվել է ոստիկանության մեկ աշխատակից, վիրավորվել է 8 մարդ:
Իշխանությունների տվյալներով`պայթյունների համար պատասխանատվություն կարող է կրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը:



