Armnewstv.am-ը գրում է.
Սառույցի արքայի հեռանալուց հետո կրքերը գնալով թեժանում են, Յագուդին-Պլյուշչենկո թշնամանքն էլ նոր շունչ է ստանում: Գեղասահքի մենապարի օլիմպիական չեմպիոնները հեռահար վիրավորանքների ու սպառնալիքների մարաթոնի են դուրս եկել: Յագուդինը հայտարարել է, եթե իրեն ու իր ընտանիքին որևէ բան պատահի, պետք է մեղավորներին Պլյուշչենկոյի շրջապատում փնտրել: Յագուդինը ասել է` հեռախոսազանգ է ստացել։ Սպառնացել են նրան և ընտանիքին։ Յագուդինը նշել է` ամենաթողությունը շարունակվում է, եթե իր հետ ինչ-որ բան պատահի, ապա մեղադրել է պետք Պլյուշչենկոյին, նրա կնոջը և նրանց շրջապատին:
Չի ուշացել նաև Յանա Ռուդկովսկայայի պատասխանը: Պլյուշչենկոյի պրոդյուսեր կինը խորհուրդ է տվել Ալեքսեյին` պաշտոնական հայտարություններ անելուց առաջ` ծանր ու թեթև անել խոսքերը: Ամեն դեպքում մեծ տղա է, ամոթ է:
Գարնանը Եվգենի Պլյուշչենկոն շոու-ծրագրով շրջագայելու է Ռուսաստանով մեկ, ինչը Յագուդինին ստիպել էր կասկածի տակ առնել Պլյուշչենկոյի վնասվածքի լրջությունը: Ժենյայի առողջական վիճակի ծանրությանը կասկածողները ավելի էին շատացել ` CNN-ի հետ գեղասահորդի հարցազրույցից հետո: Պլյուշչենկոն ամերիկացի լրագրողին ասել էր, թե իբր իրեն ստիպել են մասնակցել Օլիմպիական խաղերին: Հրապարակումի անհամեմատ մեծ արձագանքից հետո` Եվգենին պաշտոնական հայտարությամբ հերքել էր ասածը` արդարանալով, որ հարցազրույցը անգլերեն է եղել: Այդ լեզվին այդքան էլ լավ չի տիրապետում: Հարցերը լավ չի հասկացել և իի խոսքերը ճիշտ չեն մեկնաբանել:
Ժենյային քննադատողներից ամենաակտիվն էլ Վլադիմիր Ժիրինովսկին է: Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդը դեռ օլիմպիադայից առաջ էր գեղասահորդին սպառնացել, եթե ձախողի օլիմպիական խաղերը, խոստանում է կազմաքանդել Ռուսաստանի գեղասահքի Ֆեդերացիան: Ժիրինովսկին գործի է անցել, մեկնաբանել է գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոնի հայտարարությունը, թե հարկավոր է ըմբռնումով մոտենալ դրությանը: Ժիրինովսկին ասել է, որ կարող է արտահայտվել որպես հանդիսատես։ Դեռ մինչև ֆեդերացիայի նիստը, հաղորդագրություն էր ուղարկել Պլյուշչենկոյին հավաքականում չընդգրկվելու պահանջով։ Ժիրինովսկին հայտարարել է, թե դադարել է նրան հարգել այն բանից հետո, երբ նա դարձել է ՙԱրդար Ռուսաստան՚ կուսակցության անդամ։
Պլյուշչենկոյի հետ կատարվածը նախապես մտածված շոու էր, թե՞ մարդկային դժբախտություն, արդեն դժվար է ասել: Ամեն դեպքում դա չի խանգարում նրան հիշել որպես վերջին տասնամյակի ամենատաղանդավոր ու ինքնատիպ գեղասահորդի:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ