Ընտրեք Ձեզ դուր եկած պատկերներից որևէ մեկը և ստորև կարդացեք վերջինիս նկարագրությունը:  

 

1. Անհոգ, խանդավառ, աշխույժ 

Կյանքը Ձեզ համար ազատություն է, փորձում եք վայելել նրա յուրաքանչյուր վայրկյանը: Ձեր կարգախոսն է. «Մենք միայն մեկ անգամ ենք ապրում»: Գրկաբաց եք ընդունում նոր տպավորությունները, հետաքրքրասեր եք, սիրում եք փոփոխությունները: Չկա ավելի վատ զգացողություն, քան իրադարձություններով սահմանափակված, կապված լինելը: Դուք միշտ պատրաստ եք անակնկալների:  

 

2. Անկախ, կանոններին չհետևող, անմիջական  

Դուք միշտ Ձեր ճանապարհով եք ընթանում, չեք հանդուրժում ետ պահող հանգամանքները: Դուք այնքան եք տենչում ազատության, որ Ձեզ շրջապատող մարդկանց համար գործում եք ամենաանսպասելի կերպով: Դուք ապրում եք Ձեր պատկերացումներին և համոզմունքներին համապատասխան, նույնիսկ եթե պետք լինի լողալ հոսանքին հակառակ:

 

3. Հակված եք ինքնավերլուծությանզգացմունքային եք 

Դուք տանել չեք կարողանում մակերեսային վերաբերմունքը: Նախընտրում եք ինքներդ Ձեզ հետ մնալ միայնության մեջ, բայց Ձեր հարաբերությունները ընկերների հետ շատ հագեցած են, ինչը և Ձեզ ներքին հանգստություն է պարգևում, որն այդքան հարկավոր է լավ ինքնազգացողության համար:

 

4. Կենսուրախ, ներդաշնակ

Գնահատում եք բնականը և հասարակը: Մարդիկ հեշտությամբ են շփվում Ձեզ հետ, Դուք ամուր կանգնած եք գետնի վրա, և Ձեզ վրա կարելի հույս դնել: Ձեզ հարազատ և թանկ մարդկանց Դուք ապահովության զգացողություն եք հաղորդում: Ձեզ ընկալում են ինչպես մեղմ և բարի անձնավորության:


5. Պրագմատիկ, վստահ սեփական ուժերի մեջ  

Դուք կյանքը վերահսկողության տակ եք պահում և հույսը չեք դնում հաջողության վրա: Խնդիրները շատ արագ եք լուծում՝ առանց դրանք բարդացնելու: Դուք իրատեսորեն եք նայում կյանքին և ամենօրյա խնդիրներին: Աշխատավայրում Ձեզ վստահում են, մեծ պատասխանատվություն են դնում Ձեզ վրա: Կանգ չեք առնում, մինչև որ գործը վերջնականորեն իր ավարտին չհասցնեք:


6. Խաղաղասեր, կշռադատող, ոչ ագրեսիվ

Դուք շփման մեջ թեթև անձնավորություն եք, բայց միևնույն ժամանակ շատ զգույշ: Ժամանակ առ ժամանակ Ձեզ պետք է հանգստանալ այս աշխարհից, մտածել կյանքի իմաստի մասին և վայելել մենությունը: Սակայն Դուք չեք սիրում երկար ժամանակ միայնակ մնալ: Գնահատում եք այն, ինչ կյանքը մատուցում է Ձեզ:


7. Վստահ սեփական ուժերին, սառը գլխով դատող, հուսալի

Ձեր չափազանց զգայունությունն օգնում է պարզել այն, ինչը իրական արժեք է: Մշակույթը յուրահատուկ դեր է խաղում Ձեր կյանքում: Դուք սեփական էքսկլյուզիվ և էլեգանտ ոճը ունեք:  

 

8. Ռոմանտիկ, երազկոտ, էմոցիոնալ

Դուք շատ զգայուն անձնավորություն եք: Ձեզ համար կարևոր է այն, թե ինչ են ասում Ձեզ Ձեր զգացմունքները: Ձեզ համար շատ կարևոր է երազանքներ ունենալ: Ձեզ չեն հետաքրքրում ռոմատիզմն արհամարհող մարդիկ: Դուք չեք ընդունում այն, ինչ կարող է սահմանափակել Ձեր էմոցիաների և զգացմունքների բազմազանությունը:

 

9. Դինամիկ, ակտիվ, էքստրավերտ

Հակված եք ռիսկի դիմել և մեծ պատասխանատվություն վերցնել Ձեզ վրա: Միապաղաղությունը կաթվածահար կանի Ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել