Այս տարի «Ռեինկարնացիա» խմբի մենահամերգային ծրագրի մեկնարկը տրվեց փետրվարի 15-ին Սիրահարների այգում սուրբ Սարգսի օրվա կապակցությամբ:
Խմբի պրոդյուսեր Արամ Սուջյանի խոսքով, 2014-ին բուռն շրջագայություններով լի տարի է սպասվում: Սկզբում, ապրիլի 19-ին Մոսկվայում կկայանա խմբի մենահամերգը, իսկ դրանից հետո արդեն Լոս Անջելեսում և եվրոպական մի շարք երկրներում:

Ստացվում է, որ հայաստանյան հանդիսատեսը չի հասցնի կարոտել խմբի ստեղծագործություններին, որովհետև շուտով պատրաստ կլինի նոր ձայնասկավառակը:
«Այս պահին ձայնագրման փուլում ենք, և կարծում եմ մինչև ամռան վերջ պատրաստ կլինի մեր նոր ալբոմը և «Սիրելը փողով չի» նոր երգը,- ArmՏtar.am-ի հետ զրույցում ասաց «Ռեինկարնացիա» խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը:

Նոր ալբոմը կոչվում է «Սպիտակ».
«Ինչպես մնացած աշխատանքները, Սպիտակ ալբոմը թե՜ խմբի, և թե՜ լսարանի համար իր գույնով ևս կտարբերվի մյուսներից»,- ասաց երգիչը:
Յուրաքանչյուր ալբոմ Ռոլանդի համար իր կյանքի որևէ ժամանակահատվածն է իր մեջ ներառում.
«Հնարավորինս անկեղծ լինելու համար նախապայմաններ չպետք է լինեն, նախորդ աշխատանքները իրենց մեջ կյանքիս որևէ ժամանակահատվածն են պարունակել: Այս մեկը հատված է, որը շատ կարևոր գույն ունի ինձ համար, և դա սպիտակն է»:
Շարունակությունը՝ այստեղ