Lragir.am-ը գրում է.
Փետրվարի 16-ին 98 տարեկանում Իտալիայի Չերկիարա քաղաքում մահացել է Սերխիո (Սարգիս) Մուշեղյանը՝ Իտալիայում բնակվող Հայոց ցեղասպանության վերջին վերապրածը, տեղեկացնում է լրագրող Ժան Էքյանը:
Սերխիոն ծնվել է 1916 թվականի նոյեմբերի 4-ին: Նրան Ստամբուլում որդեգրել և մեծացրել է իտալացի միսիոներների ընտանիքը, որտեղից էլ նրանց հետ տեղափոխվել է Իտալիա:
Չերկիարայի քաղաքապետ Անտոնիո Կարլոմանյոն նրա մահվան կապակցությամբ նշել է. «Չերկիարա դի Կալաբրիայի համայնքը պատիվ է ունեցել հանդիպել նրան և նրա ժողովրդի պատմությանը: Սարգիս, շնորհակալություն»,- ասել է նա:
Իր կյանքի վերջին տարիները Սարգիս Մուշեղյանը նվիրել է հայ ժողովրդի ճակատագրի վերաբերյալ քննարկումներին:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/95099
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



