1 Շոկոլադ «Chocopologie by Knipschildt»

Աշխարհի ամենաթանկ շոկոլադն (500գ 2600 դոլար) արտադրվում է, որքան էլ որ տարօրինակ է, Ամերիկայում: Այն բաղկացած է միայն բնական ամենաբարձորակ բաղադրիչներից, պահպանման ժամկետը փոքր է և այդ պատճառով գրեթե երբեք չի արտահանվում:
2 Կարտոֆիլ «La Bonnotte»

Հազվագյուտ «La Bonnotte» տեսակը աճում է Նուրմուատյե կղզում և անհավանական նուրբ համ ունի: Այս ուտեստը կարելի է փորձել թանկարժեք ռեստորաններում, իսկ նրա գինը մեկ կգ-ի համար 500 եվրո է:
3 Կաթնային պաղպաղակ՝ «Serendipity 3» ռեստորանի բաղադրատոմսով
Աշխարհի ամենաթանկարժեք աղանդերը (25.000 դոլար մեկ չափաբաժնի համար) բաղկացած է կակաոյի 25 սորտից: Այն մատուցվում է ադամանդներով պատված բաժակում, ոսկե գդալի հետ միասին, ուտելի ոսկու մասնիկներով և «Knipschildt Chocolatier» ընկերության կողմից շոկոլադի հետ միասին:
4 Ակումբային պլատինե սենդվիչ «Ֆոն Էսսեն»
Թվում է՝ իրական անմտություն է 200 դոլար վճարել հասարակ սենդվիչի համար, սակայն նրա արժեքը բացարտվում է վերջինիս բաղադրությամբ, որը իրոք ապշեցուցիչ է՝ իբերյան վետչինա, սպիտակ տրյուֆելներ, չորացրած իտալական լոլիկներ և լորի ձվեր:
5 Պիցցա «Luis XIII»
Հասարակ պիցցային ավելացրեք մոցարելլա պանիր, ձկնկիթի երեք տեսակ, խեցգետիններ, կարմիր լանգուստի միս, թանկարժեք կարմիր ավստրալական աղ «Murray River» և կստանաք խոհարարական գլուխգործոց՝ 8300 եվրո արժողությումբ:
6 Աղցան «Florette Sea & Earth»
Ցանկանում եք իմանալ, թե որտե՞ղ է հնարավոր համտեսել աշխարհի ամենաթանկարժեք աղցանը: Գրանցեք հասցեն՝ Օքսֆորդ, «Le Manoiraux Quat Saisons» հյուրանոց: Վճարելով 800 եվրո՝ Դուք կհամտեսեք անմահական համեղ աղցան, որի բաղադրիչներին են գելուգայի սպիտակ ձկնկիթը, կորնուոլյան խեցգետինի միսը՝ խառնած կարմիր բիբարով, մանրացված կարտոֆիլով և ծնեբեկով:
7 Ֆասթ-ֆուդ «Dragon Dog»
Ամենաթանկ ֆատթ-ֆուդը կարող եք գտնել վանկուվերյան «Dougie Dog» ռեստորանների ցանցում: Այն տարբերվում է ոչ թե նրբերշիկով, այլև յուրահատուկ ճապոնական խոզապուխտով և օմարի մսով, ինչպես նաև հատուկ լցոնով՝ 2000 դոլար արժողությամբ կոնյակով:
8 Բիֆշտեքս մարմարե մսից
Ամենանրբաճաշակ միսը ճապոնական կովերի միսն է: Այն տարբերվում է յուրահատուկ հոտով, հյութալիությամբ և արդարացնում է իր արժեքը՝ մեկ ճափաբաժնի համար 40 - 150 դոլար:
9 Նյու Յորքի «Golden Gates» ռեստորանի պելմենիներ
Որպեսզի համտեսեք կապտականաչավուն պելմենիներ, գրպանում պետք է ունենալ 2400 դոլար: Խմորն այսպիսի տեսք ունի, քանի որ նրա բաղադրության մեջ ներառված են ֆակել ձկան գեղձերը, իսկ լցոնը պատրաստված է նուրբ հորթի մսից, սաղմոնից և խոզապուխտից:
10 Ադամանդե ձկնկիթ
Բելուգայի ձկնկիթի հատուկ տեսակ է, որի մեկ կգ-ն արժե 50.000 դոլար և աշխարհի ամենաթանկարժեք ուտեստն է: Այն փաթեթավորում են ոսկե տարաների մեջ և մատուցվում է միայն Լոնդոնի «Caviar House & Prunier» ռեստորանում:



