Lragir.am-ը գրում է.

Կիևում՝ Գերագույն ռադայի շենքի մոտ, ցուցարարների և իրավապահների միջև բախումների հետևանքով ավելի քան 10 մարդ է տուժել: Նրանցից մի քանիսը վիրավորվել են ռետինե փամփուշտներից, գրում են ուկրաինական լրատվամիջոցները:

Ուկրաինայի ՆԳՆ-ը հայտնել է, որ բախումների հետևանքով տուժել է ներքին զորքերի 3 զինծռայող: Նրանք մարմնական վնասվածքներ են ստացել, երբ ցուցարարները ճեղքում էին իրավապահների պատնեշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել