Էն օրը տեղ էի գնում, տեսնեմ՝ ուղղաթիռ Երևանի երկնքում: Սկզբից մտածեցի, որ զինվորական է: Հետո մեկը մյուսի հետևից մի քանի հրշեջ մեքենա, ոստիկանություն ու շտապօգնություն անցան: Տաքսիստի հետ փորձում էինք գուշակել, թե որ կողմ: Ծուխ ոչ մի տեղ չէր երևում: Տհաճ զգացողություն էր: Անհանգստություն, որ մի տեղ մեր կողքին մերոնց հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել:
Շուտով ուղղաթիռն է՛լ, հրշեջներն է՛լ, շտապօգնություններն է՛լ անհետացան տեսադաշտից: Տաքսին գնում էր քաղաքի կենտրոնը շրջանցող նորակառույց փողոցներից մեկով, քաղաքն երևում էր մի կողմից: Տգեղ նորակառույցները, խեղճացած հին շենքերը, ծուխը, որ փակել էր Մասիսը... Ռադիոն երգում էր զինվորի՝ «սպասիր ինձ, ես հետ եմ գալու»-ն...
ՈՒ ես մտածում էի՝ ա՛զգս, լավ եղի, էլի: Անփորձանք: Ամենաառաջին զինվորից ու երեխայից սկսած մինչև... տո թեկուզ մինչև ամենավերջին սաքունցը, բայց լավ եղի:
***************
Էս երգն էլ էս վերջերս հիշել էի, երեկ գտա: Երգի անունը պարզվեց «Մայրամուտ» է:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/685353.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել