Panorama.am-ը գրում է.
Մարտի 10-ին Երևանում աշխատանքային հանդիպում կկազմակերպվի ոչ սակագնային կարգավորման մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ, որտեղ կքննարկվեն աշխատանքային խմբի գործունեության արդյունքում առաջացած խնդիրները և Ճանապարհային քարտեզով նախանշված հետագա գործողությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը:
Ըստ նրա` Ճանապարհային քարտեզի ոչ սակագնային քաղաքականությանն առնչվող կետերի կատարման նպատակով` ուսումնասիրվել, նախապատրաստվել են և ԵՏՀ-ին են փոխանցվել Հայաստանի Հանրապետության նշված հարցին առնչվող այն նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնցում կպահանջվի կատարել փոփոխություններ՝ ոչ սակագնային կարգավորման ոլորտում Մաքսային միության օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով:
Բացի այդ` նախապատրաստվել են ոչ սակագնային կարգավորմանն առնչվող իրավական ակտերի կոնկրետ կետերում և դրույթներում փոփոխություններ կատարելու ուղղությամբ առաջարկություններ, կատարվում են ԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների և երրորդ երկրների մասով ոչ սակագնային կարգավորման միասնական համաձայնագրի համեմատական վերլուծություններ, ինչպես նաև ուսումնասիրվել են մի շարք պայմանագրերին ՀՀ-ի միանալու հնարավորություններն ու պայմանները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



