Քրիս Հոնդրոսը պատերազմական լուսանկարիչ էր, ով արժանացել է Պուլիտցերյան մրցանակի: 2005 թ.-ին նա ուղևորվեց Իրաք՝ պատերազմը լուսաբանելու համար: 2005 թ. հունվարի 18-ին Հոնդրոսը Թալ Աֆարում ականատես եղավ, թե ինչպես մի մեքենա կանգ չառավ ամերիկյան անցակետում, թեպետ ըստ օրենքի, այն պետք է այդտեղ կանգ առներ: Ամերիկացի զինվորները վախեցան՝ կարծելով, որ դա կարող է մահապարտ ահաբեկչի մեքենա լինել և կրակեցին մեքենայի ուղղությամբ՝ սպանելով մեքենայի ներսում գտնվող կնոջն ու տղամարդուն և վիրավորելով նրանց հինգ երեխաներից մեկին: Հոնդրոսը մոտեցավ և լուսանկարեց հնգամյա Սամար Հասանին: Վախվորած փոքրիկն ամբողջովին արյան մեջ էր. կրակոցից հետո Սամարի ծնողների արյունը ցայտել էր նրա վրա:

01-SamarԵրբ լուսանկարը հրապարակվեց, այն հակասական կարծիքների տեղիք տվեց և արագորեն տարածվեց ողջ աշխարհով մեկ: Շատերը կարծում են, որ սա իրաքյան պատերազմի ամենահուզիչ լուսանկարներից է: Իրաքյան պատերազմի ժամանակաշրջանում քիչ լուսանկարներ են արվել, քանի որ լուսանկարիչների համար շատ վտանգավոր էր գտնվել պատերազմի թոհուբոհում: Բացի այդ, ԱՄՆ բանակը ևս խիստ կանոններ էր սահմանել լրագրողների համար:  

Սամար Հասանը այս լուսանկարն առաջին անգամ տեսավ 2011 թ.-ին: Դրանից հետո նա հարցազրույց տվեց New York Times Middle East-ին: Անդրադառնալով պատահարին՝ նա ասաց, որ իր ընտանիքը մեքենա էր նստել իր հիվանդ եղբորը հիվանդանոցից տուն տեղափոխելու համար: Նա ավելացրեց, որ պատահարի օրը իր եղբայրը դեռևս լիովին չէր կազդուրվել:  Սամարի հետագա ճակատագրի մասին շատ բան հայտնի չէ: 2011 թ.-ին նա 4 այլ ընտանիքների հետ միասին ապրում էր Մոսուլի ծայրամասերում գտնվող երկհարկանի տանը: Այս ցավալի պատմության մեջ միայն Սամարի ծնողները չէ, որ ողբերգական մահով մահացան: Այս լուսանկարի հեղինակի վախճանը նույնպես ողբերգական էր:  2011 թ. ապրիլի 20-ին հայտնի դարձավ, որ Քրիս Հոնդրոսը և ֆոտոլրագրող Թիմ Հեթերինգտոնը սպանվել էին Միսռատայում Լիբիայի քաղաքացիական պատերազմը լուսաբանելիս: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել