Panorama.am-ը գրում է.
Երիտասարդներին պետք է զերծ պահել աղավաղված ինֆորմացիայից, պետք է կարդալ միայն մասնագիտական գրականություն, որտեղ ձևակերպումները ճիշտ են արված, մինչև ամուսնանալը պետք է դիմել հոգեբանի, ով կարող է տրամադրել համապատասխան ինֆորմացիա: Այս ամենի արդյունքում ստեղծվում է առավել ամուր ընտանիք, սեռական խանգարումների առումով առավել պաշտպանված ընտանիք: Ասուլիսում նման դիտարկումներ արեց սեքսապաթալոգ Սևադա Հակոբյանը: Ըստ նրա, աշխատանք կա անելու հիմնականում դեռահասային տարիքում:
Ասուլիսին ներկա հոգեբան Արմինե Փաշայանն էլ կարևորեց սեռական դաստիարակության գործում ծնողի դերը, ինչպես և ինչ էմոցիաներով է մատուցում ինֆորմացիան. «Կարևոր է ճիշտ էմոցիաներով ներկայացնելը»:
Հոգեբանը դրական գնահատեց այն փաստը, որ վերջին տարիներին հոգեբանի օգնությանը դիմում են արդեն զույգերով, իսկ եթե տղամարդն է դիմում, դա հիմնականում լինում է կնոջ կամ ընկերուհու նախաձեռնությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



