Life.panorama.am-ը գրում է.

Մարգարիտա Բարխոյանը նոր տեսահոլովակ է պատրաստում
Մարգարիտա Բարխոյանը, ով  հայ երգարվեստում իր քայլերը սկսել է վաղ տարիքից, ով նախկինում հանդես էր գալիս եղբոր`Վլադիմիր Բարխոյանի  հետ դուետով միայն, վերջին շրջանում արդեն  հանրությանը ներկայանում է միայնակ, ներկայացնում իր երգերն ու տեսահոլովակները: Սակայն, տևական ժամանակ է, նա չի երևում հեռուստաէկրաններին: Life.panorama.am-ը փորձեց ճշտել` պատճառը ստեղծագործական դադա՞րն է, թե՞ մեկ այլ բան, որի մասին մենք տեղյակ չենք: Պարզվեց` երգչուհին անակնկալ ունի երկրպագուների համար. նա այժմ պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել մի երգի հիման վրա, որի թե´ երաժշտությունը, թե´ բառերը գրել է ինքը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել