Panorama.am-ը գրում է.
Առաջիկա ուրբաթ օրը ԱԺ խմբակցությունները կներկայացնեն այն թեկնածուներին, որոնք կներգրավվեն գազի հարցերով ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովում, որն ըստ ամենայնի, մինչև նոյեմբեր կամփոփի ոլորտի հետ կապված հարցերը և հանրությանը կներկայացնի իր եզրակացությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Պետք է ողջունել, որ այս հարցում ԱԺ բոլոր խմբակցությունները եկել են համաձայնության և քննարկելու են հանրությանը հուզող հարցերը»,- նշեց նա:
Խոսելով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնության` կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացի մասին, Հ. Բիշարյանն ասաց, որ ՕԵԿ-ը, որպես սկզբունքային քաղաքական ուժ, մինչև 2017թ-ը հավատարիմ է մնալու կոալիցիոն գործընկերոջը և կոալիցիոն համաձայնության մասին փաստաթուղթը ռևիզիայի ենթարկելու իմաստ չի տեսնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



