1in.am-ը գրում է.

Իրանի Լարիջան քաղաքում ուղևորատար ավտոբուսն ընկել է անդունդը: Ինչպես հաղորդում է ISNA գործակալությունը, վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 19 մարդ:

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 4.15-ին: Ավտոբուսը, որը ուղևորվել է երկրի մայրաքաղաք Թեհրան, 40 մ բարձրությունից ընկել է անդունդը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել