Tert.am-ը գրում է.

Շուրջ 70-80 հազ. վարորդներ այսօր տուգանվում են տարիներ առաջ իրենց վաճառած և այսօր գոյություն չունեցող մեքենաների համար: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ նշելով, որ այդ մասին ինքը տեղեկացել է Հայաստանի ապահովագրողների բյուրոյից:

«Փետրվարի 6-ից մեր հեռախոսները դադար չունեն, վարորդները զանգում ու զանգում են: Բոլորը տուգանվում են, չգիտեն՝ ինչ անեն: Մարդիկ տարիներ առաջ վաճառել են իրենց մեքենան, բայց անվանափոխություն չեն արել: Հունվարի 1-ից էլ օրենքի համաձայն պետք է ապահովագրվեին բոլոր մեքենաները և հենց այդտեղից էլ առաջացել է խնդիրը»,- ասաց նա:

Օրենքի նոր պահանջից տուժած քաղաքացիներից մեկն էլ Սարգիս Մաչկալյանն է, ով իր «Վազ 2105» մակնիշի մեքենան վաճառել է դեռևս 1989թ-ը, սակայն այս տարի տուգանքների մասին ծանուցումներ է սկսել ստանալ, որ իր մեքենան չի ապահովագրել: Tert.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ մեքենան վաճառել է Մալաթիա տոնավաճառում, ինքն ու գնորդը գնացել են Շահումյանի նոտարական գրասենյակ, ստացել է իր իսկ խոսքով ընդհանուր լիազորագիր (генеральный доверенность) ու վաճառել մեքենան:

«Մի հատ բլած զիբիլ էր, 200 դոլարով ծախեցի, եկա տուն: Գնում եմ Ճանապարհային ոստիկանություն ինձ ասում են գոնե մի թուղթ բեր էդ մեքենայից, բայց ես ոչ մի թուղթ չունեմ, իսկ 10-ը օրը մեկ նոր տուգանք ա գալիս՝ 5000 դրամի չափով: Հիմա մի բան պե՞տք է որոշեն, թե՞ ոչ: Ինչքան կարա մեր վրա տուգանք գա»,-ասաց նա:

Սարգիս Մաչկալյանն ընդգծեց, որ ինքն ընդունում է իր մեղքը այն բանում, որ ժամանակին անվանափոխություն չի արել և պատրաստ է դրա համար նախատեսված տուգանքը վճարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել