
1850թ.-ին հայտնաբերված Ջեյքոբսի ջրհորը Տեխասի Ուիմբերլի բնակավայրում գտնվող բյուրեղյա մաքրություն ունեցող ջրափոս է: Վերևից կարելի է ցատկել ջրի մեջ ու սուզվել դրա խորքերը, սակայն պետք է իմանալ, որ դա բավականին վտանգավոր հաճույք է: Տարիների ընթացքում ընդհանուր առմամբ 8 սուզորդ այստեղ ավարտել են իրենց կյանքը, սակայն այս վայրը շատերի համար բնությունը վայելելու կատարյալ տեղ է մնում:
Ջեյքոբսի ջրհորը Տեխասի ամենաերկար ստորջրյա քարանձավն է: Քարանձավն ուղղահայաց մոտ 10 մ ձգվում է ներքև, այնուհետև անկյունում շարունակվում տիղմային մի քանի խոռոչներով, որոնք միմյանցից առանձնացված են նեղ արգելքներով` ընդհանուր առմամբ ունենալով 40 մետր խորություն: Իսկ ջրհորի լայնությունը հասնում է 4 մետրի:








Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



