Քաղաքապետարանի և ՃՈ հարգարժան պաշտոնյաներ, իմ կարծիքով վերանայել է պետք Տիգրան Մեծ պողոտայի` «Տաշիր» առևտրի կենտրոնին հարող հատվածի երթևեկության կազմակերպումը:
Տիգրան Մեծ պողոտայի վրա նոր վերգետնյա անցումը կառուցելուց հետո, հենց անցումի տակ մնացել է հետիոտնի անցման գծանշումները և լուսաթարթիչների մոտ ավտոմեքենաների կանգառի դեպքում, գրեթե բոլորը անցնում են այդ անցումով՝ անտեսելով կամրջակի ընձեռած հնարավորությունը:
Գուցե սխալ եմ, սակայն ինչ-որ բան այդտեղ վերանայման կարիք է զգում…
Քաղաքացիները տեսնելով, որ լուսաֆորների ազդանշանով մեքենաները կանգնում և ապահովում են իրենց անվտանգ անցումը փողոցով, բնականաբար, չեն բարձրանում վերգետնյա անցումով:
Իրոք, նպատակը…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/430883057042351?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



