Կորեացի նկարչուհի Ջի Յանգ Լին երբեք չի ձանձրանում, քանի որ նա պարզապես ժամանակ չունի դրա համար: Նա մշտապես զբաղված է Սեուլում գտնվող իր ստուդիայի դիզայներական աշխատանքներով: Ստուդիայի հետաքրքիր ու նորարարական դիզայնը նրա համար անչափ կարևոր է, քանի որ նա հաճախ է իր սյուրռեալիստական լուսանկարներում պատկերում այդ ստուդիան: Լին երբեք Photoshop ծրագրից չի օգտվում, այլ ամեն անգամ մանրակրկիտ կերպով փոխում է ստուդիայի դեկորացիաները: Ստուդիայի վերափոխման համար երբեմն ամիսներ են պահանջվում, սակայն Լին երբեք չի տրտնջում: Օգտագործելով ամենաէժանագին նյութերը (ստվարաթուղթ, պենոպլաստ և ներկեր)՝ Լին իր աշխատավայրը հեքիաթային անկյուն է դարձնում: Դիտեք լուսանկարների այս շարքը, և ինքներդ էլ կհամոզվեք դրանում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել






















