«Այս տարվա ընթացքում կառավարությունը նախատեսել է բավական ուշագրավ գնումներ անել, օրինակ՝ նրանք ծրագրել են գնել փաստաթղթեր ոչնչացնող 4 հատ սարք, 2 հատ հեռուստացույց, սառնարան, 3 հատ սեղան թափքով մեքենա։ Կառավարությունը ծրագրել է գնել նաև 1.6 մլն դրամ արժողությամբ կահույք, նաև՝ ղեկավարի բազկաթոռ՝ 10 հատ, փոքր բազմոց՝ 2 հատ, կահույքի լրակազմ։ Ի դեպ, գործադիրի ծախսերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավելու ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունները, այս նպատակով նրանք ծրագրել են ծախսել 103 մլն 500 հազար դրամ կամ ավելի քան 250 հազար դոլար։ Այսքանի մեջ, թերևս, ամենաանհասկանալին փաստաթղթեր ոչնչացնող 4 հատ սարք գնելու անհրաժեշտությունն է»,– գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել