Google+ սոցիալական ցանցը հունիսի 28-ին նշում է իր առաջին տարեդարձը: Անցած մեկ տարում սոցցանցին միացել է 250 մլն մարդ: Google+ սոցիալական ցանցի ամենամսյա լսարանը կազմում է 150 մլն մարդ, իսկ ամեն օր կայք է մուտք գործում ավելի քան 75 մլն մարդ:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս կարճ ժամանակահատվածում Google+-ը փոխեց իր ինտերֆեյսը, ինտեգրվեց ընկերության հիմնական ծառայությունների հետ եւ տասնյակ նոր գործառույթներ ստացավ:
Google+-ի մեկնարկելուն պես փորձագետներն այն անվանեց Facebook-ի հիմնական հակառակորդ: Վերջինը մրցակցի հայտնվելը դիմավորեց գործառույթների ընդլայնմամբ եւ տարբերությունների քանակության նվազեցմամբ: Ի դեպ, Google+ ցանցը բոլորի առջեւ բացվեց միայն 2011թ. սեպտեմբերին, մինչ այդ այն հրավերով էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել