«Ստատուս-քվո՝ հանուն Ռուսաստանի «Ժողովրդավարության, Անվտանգության և Զարգացման հայկական կենտրոնի» փորձագետ, ՆԱՏՕ-ում առաքելության նախկին անդամ Մուշեղ Մկրտչյանը համարում է, որ Ղարաբաղյան հարցում ոչ պատերազմ, ոչ խաղաղության վիճակի և հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածության հարցում առավելապես շահագրգռված է Ռուսաստանը։

Մեր թղթակցի հետ զրույցում փորձագետը դա բացատրել է այսպես. «Առաջարկում եմ մի պահ ենթադրել, որ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են ԼՂ խնդիրը, Թուրքիան էլ բացել է սահմանը։ Այդ դեպքում ի՞նչ գործ կունենա ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում, այն էլ՝ ՀՀ հարկատուների հաշվին։ Ուրեմն ո՞ւմ է ձեռնտու լարվածության պահպանումն Ադրբեջանի և Թուրքիայի հետ»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել