««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրերս Հայաստան է ժամանելու Տատյանա Վոլովայայի գլխավորած պատվիրակությունը, որը Մաքսային միության և Եվրասիական միության ստեղծման ու կայացման առանցքային դերակատարներից է։ Նա երկար տարիներ աշխատել է ՌԴ նախագահի աշխատակազմում, կառավարությունում, Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից է։
Մեր տեղեկություններով՝ Տ. Վոլովայան հանդիպումներ է ունենալու ՀՀ կառավարության և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի հստակեցնեն ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ որոշակի իրավական խնդիրներ։ Պետք է համապատասխանեցվեն նաև ժամանակացույցերը՝ հասկանալու համար, թե որ ոլորտներում է ՌԴ-ն հետ մնացել ՀՀ-ից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Հայաստան այցելած ՌԴ նախագահ Վլ. Պուտինը հատարարել էր. «Ի զարմանս մեզ՝ հայկական կողմը գործում է շատ եռանդուն և ցույց է տալիս պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ, ինչը, անկեղծ ասած, մեզ դնում է որոշակի ծանր դրության մեջ։ Մենք նույնիսկ չենք հասցնում մեր հայ գործընկերների հետևից»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։